Առանց ստեղծագործական երևակայության ու սրտացավության Երևանը չի զարգանա

Քաղաքային իշխանությունների հոգսը չպետք է լինի միայն աղբահանությունը, վերելակների նորոգումը կամ բազմաթիվ այլ խնդիրները։ Խոշոր հաշվով, այդ ամենը պետք է լինեն ոչ թե նախընտրական խոստումներ կամ փիառ էլեմենտներ, այլ քաղաքային իշխանության ամենօրյա աշխատանքային բուն պարտականությունը։

Ընդ որում, իրենց աշխատանքը կատարելու համար պարտադիր չէ շնորհակալություն հայտնել, նրանք դրա համար ստանում են աշխատավարձ։ Շնորհակալություն հայտնելը էթիկայի նորմ է, այլ ոչ օրենսդրական պահանջ կամ բարոյական պարտավորվածություն։

Երևանին պետք է այնպիսի քաղաքապետ, որը կունենա քաղաքի ցարգացմանն ուղղված մոտեցում, երևակայություն, պատկերացում՝ Երևանի ապագայի մասին նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ ինքն այլևս չի լինի իշխանության։ Այլ խոսքով, ապագա քաղաքապետի խնդիրը պետք է լինի ոչ միայն օրինակ վերելակների նորոգումը, այլև սերունդներին ժառանգվող մշակութային արժեքներ արարելը։

Նկարում պատկերված է Երևանից ու իտալական Պոզիտանո քաղաքաից մի դրվագ։ Շատ ե՞ն տարբերվում իրարից, կարծում ենք՝ ոչ։ Ընդամենը ներկ ու ծաղիկներ, նաև երևակայություն ու սրտացավություն։

Ասածից բնավ չի հետևում, որ պարտադիր պետք է քաղաքը ներկել ու նմանեցնել Պոզիտանոյին, այլ ընդամենն օրինակ է՝ ինչպես պետք է արարել աշխարհի համար գրավչություն ներկայացնող արժեքներ։