Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է
Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։
Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։
Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերին: Ողջ Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ է հասել մեզ 18-րդ դարից։