Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին` Կոնդում
Կոնդի բարձունքինմեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին
հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ:
Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել: Սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է:
10 տարի անց հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանը, հոր մտահղացումն իրագործել է: Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը: 1980-ականներին ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է: