Ավանի այգիների մեջ, դեպի հարավ` բարձունքի լանջին են Սբ. Հովհաննես և Սբ. Աստվածածին մատուռները
Ավանի այգիների մեջ, դեպի հարավ` բարձունքի լանջին են Սբ. Հովհաննես և Սբ. Աստվածածին մատուռները։
Տարբեր մեծության, բայց երկուսն էլ միատիպ են և պատկանում են հայկական միանավ-թաղածածկ փոքրաչափ եկեղեցիների խմբին։
Թ. Թորոմանյանը դրանք թվագրել է XIII-XIVդդ., սակայն ուսումնասիրությունների համաձայն` իրականում դրանք ավելի հին են։ Երկուսն էլ ավերվել են 1679թ. երկրաշարժից և այլևս չեն վերականգնվել։