Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում
Հռիփսիմեատիպ, հնգագմբեթ տաճարը գտնվում է Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում։
Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը: VI դարավերջին պետականությունից զրկված Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև: Բյուզանդիան ցանկանում էր քաղեդոնականություն տարածելով իր տիրապետությունն ամրապնդել Հայաստանում: Այդ նպատակով Մորիկ կայսեր հրամանով ստեղծվել էր Ավանի կաթողիկոսությունը` ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի հայոց հայրապետական աթոռի: Տաճարում կաթողիկոս է ձեռնադրվել բյուզանդամետ Հովհան Բագարանցին (591-601թթ.):
602թ. պարսից Խոսրով Երկրորդ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը: Տաճարը ներկայումս կիսավեր վիճակում է: