Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները QR կոդի միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան

Այսուհետև Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել «Մենավոր ծառը» անիմացիան։

ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը» կտավը՝ դառնալով կենդանի պատմություն։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․

«Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին։ Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում է միշտ դեպի վե՛ր՝ դեպի լույսը, դեպի ազատությունը… Նկարը մինչեւ այսօր էլ զարդարում է իմ սենյակը»,- գրում է Զորյանը:

Այսօր տուն-թանգարանը խոսում է անցյալի հետ, պահպանում է ներկան, կերտում է ապագայի մշակույթը։