Ուկրաինական զինված ուժերի ոչնչացումից հետո Ռուսաստանը կվերցնի Օդեսան ու Խարկովը
Հակահարձակման ձախողման դեպքում Ուկրաինայի զինված ուժերը ամբողջությամբ կոչնչանան ու այդ ժամանակ ռուսական բանակը կանցնի գրոհի։ Թարմ ուժերով ռուսական բանակի հարձակումը հնարավոր չի լինի կանգնեցնել և արդյունքում Ուկրաինան վերջնականապես կկորցնի Օդեսան և Խարկովը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Դենիել Դեվիսը։
Մասնագետը նշել է, որ Արևմուտքի կողմից ուկրաինական բանակի պատրաստումը չօգնեց ուկրաինացիներին կազմակերպել հաջող հակահարձակում, քանի որ նրանք շարունակեցին կրկնել նույնս սխալները, ինչը բերեց զիված ուժերի ոչնչացման։