«Մալվինները Արգենտինայինն են»․ Ֆոլկլենդյան կղզիների շուրջ երկդարյա վեճն ու անավարտ հակամարտությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մալվինները Արգենտինայինն են» արտահայտության հետևում կանգնած է գրեթե երկու հարյուր տարվա տարածքային վեճի պատմություն և 74-օրյա արյունալի պատերազմ:
Խնդրի էությունը հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ում էին պատկանում Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիները մինչև 1833 թվականը, ինչու Արգենտինան 1982-ին որոշեց ներխուժել Մալվիններ, ինչպես Մարգարեթ Թետչերը հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ուղարկեց բրիտանական նավատորմը, ինչ սխալներ թույլ տվեցին արգենտինացի գեներալները և ինչպես այդ պարտությունն Արգենտինայում իշխող ռեժիմի վերջը դրեց:
«Մանդելայի էֆեկտի» 9-րդ թողարկումը պարզաբանում է խնդիրը․ արդյոք Ֆոլկլենդյան պատերազմն իսկապես ավարտվել է, թե 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դաշտում բացված «Las Malvinas son Argentinas» գրությամբ պաստառը ցույց է տալիս, որ պատերազմը պարզապես շարունակվում է այլ միջոցներով, իսկ Արգենտինայում Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիներն իրենց վզին փաթաթված թոկ չեն համարել, չեն համարում և չեն համարելու: