Ռուբեն Ռուբինյանը կսաստի Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդին վիրավորելու համար
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի կոչին՝ «երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք», հայտարարեց, որ ինքը թույլ չի տա վիրավորել ժողովրդին, քանի որ ստացվում է, որ ՔՊ-ին ձայն տվաց 700 հազար քաղաքացի լավ չի սովորել։
Թեպետ Սևակ Խաչատրյանի խոսքն ուներ հստակ հասցեատեր ու հստակ համատեքստ, և ենթադրում եմ, որ նիկոլական ասելով նկատի չեն առնվել այն քաղաքացիները, որոնք տարբեր պատճառնելով քվեարկել են իշխող ուժի օգտին, բայց իրականում անընդունելի է վիրավորել որևէ քաղաքացու, անկախ նրանից, թե նա ում օգտին է քվեարկել։
Բայց եթե Ռուբեն Ռուբինյանն այդքան անաչառ է, ապա առաջին հերթին պետք է սաստի իր կուսակցության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, որը վիրավորեց շուրջ 550 հազար քաղաքացու, համարելով, որ նրանք քվեարկել են ընդդիմության օգտին՝ ընտրակաշառքի դիմաց։ Ավելին՝ ոչ միայն վիրավորեց, այլև համարեց հանցագործ։
Հետևաբար, կա՛մ Ռուբեն Ռուբինյանը պետք է նկատողություն անի նաև Նիկոլ Փաշինյանին, կամ ՔՊ-ն ժողովուրդ է համարում միայն իր ընտրազանգվածին։
Մանրամասները՝ տեսանյութում։