Թուրքիան և Ադրբեջանը ծրագրում են ստեղծել օդային կառավարման միասնական համակարգ
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուկ Գյորգյունը անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգի» ստեղծմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Գյորգունը նշելով, որ այն հանդիսանում է երկու երկրների միջև ամենակարևոր նշանակության համատեղ ծրագրերից մեկը, խոսելով համակարգի հնարավորությունների մասին, նշել է:
«Այս ծրագրի ամբողջական կյանքի կոչման պարագայում համատեղ օդային վերահսկման տարածքը կհասնի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազանները: Նման իրավիճակում երկու երկրների օդային ուժերը կկարողանան համատեղ գործողություն իրականացնել»,-նշել է պաշտպանական արտադրության ղեկավարը:
Բացի այդ, հիշատակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևի «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը, նշել է, որ համատեքստում է կարելի է ձևակերպել հետյալ կերպ.
«Երկու պետություն, մեկ ազգ, մեկ օդային տարածք»: