Հունաստանի ափերին միգրանտների նավի նավաբեկության հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել

Հունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր երկրում համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ողբերգական նավաբեկության զոհերի:

Պակիստանը գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր տնտեսական ճգնաժամում, և շատ պակիստանցիներ տարբեր վտանգավոր ուղիներով փորձում են հասնել Եվրոպա:

Հունաստանի իշխանությունները դեռ չեն հայտարարել նավաբեկության հետևանքով զոհված պակիստանցիների հստակ թիվը: