Ֆրանսիայում հզոր երկրաշարժից շինություններ են վնասվել

Ֆրանսիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մի քանի շենքեր լուրջ վնասներ են ստացել: Հետեւանքների մասին հաղորդվում է շրջանի վարչակազմի Twitter-ի էջում:

Նշվում է՝ երկրաշարժի հետեւանքով մեկ մարդ է տուժել, նա թեթեւ վնասվածք է ստացել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի արեւմտյան մասում: