Լուկաշենկոն հայտարարել է, որ չի վարանի օգտագործել միջուկային հրթիռները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ անդադառնալով երկրի տարածքում ռուսական տակտիկական միջուկային զենքերի տեղակայմանը, հայտարարել է, որ պետության դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում, ինքը չի վարանի կիրառել այդ հրթիռները։ Այս մասին հայտնում է БелТА գործակալությունը։

«Պատասխանը կլինի անհապաղ, ես այդ մասին մի քանի անգամ ասել եմ։ Երկրում միջուկային զենքերի տեղակայումը կարգելի ուրիշներին ոտք դնել Բելառուսի տարածք»,-շեշտել է Լուկաշենկոն։

Նա համոզմունք է հայտնել, որ միջուկային հրթիռների առկայությունը կստիպի բոլորին խուսափել Բելառուսի հետ կոնֆլիկտ ունենալուց, միաժամանակ հուսալով, որ ինքը ստիպված չի լինի օգտագործել այդ հրթիռները։