Ռուսաստանը կարող է ոչնչացնել ստորջրյա կաբելային կապը

Հաշվի առնելով Արևմուտքի մասնակցությունը «Հյուսիսային հոսքի» պայթեցման գործում, ապա Ռուսաստանը չունի որևէ պատճառ չոչնչացնելու օվկիանոսի տակով անցնող հակառակորդի կաբելային կապը։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Եթե հաշվի առնենք, որ Արևմուտքը մասնակցություն է ունեցել «Հյուսիսային հոսքի» պայթեցմանը, ապա մեզ չի մնում ոչ մի, նույնիսկ բարոյական սահմանափակումներ, հետ կանգնելու հակառակորդի կաբելային կապը ոչնչացնելու մտքից, որն անցնում է օվկանոսի տակով»-նշել է Մեդվեդևը։