Գերմանիան չի կարող փոխարինել Ուկրաինայում խոցված Leopard տանկերը
Գերմանիայի իշխանությունները չունեն այնպիսի հնարավորություն, որպեսզի փոխարինեն Ուկրաինայում խոցված յուրաքանչյուր Leopard տանկը։ Ինչպես փոխանցում է Bild-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստուրիուսը։
Նա նշել է, որ պատերազմի ժամանակ սպանում են մարդկանց, ոչնչացնում զենքերն ու տեխնիկան, հետևաբար տանկերի տրամադրումը կարևոր աջակցություն է եղել Կիևին։
«Միակ բանը, որը մենք կարող ենք անել, հուլիսից վերանորոգված Leopard տանկերի մատակարարման թիվը հասցնել շուրջ 100-ի»,-նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։