Ռուսաստանին զսպելու համար ՆԱՏՕ-ին չի բավականացնում արագությունը

ՆԱՏՕ-ն չի կարողանում արդյունավետորեն զսպել Ռուսաստանին, քանի որ դաշինքին չի բավականացնում ռազմանակ արագությունը։ Այս մասին Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան ուժերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը։

«Լինել ավելի արագ, քան ռուսները, որպեսզի անհրաժեշտ պահին հասնել կրիտիկական վայր, ահա այն միակ ցուցիչը, որը կարևոր է Ռուսաստանին զսպելու գործում, սակայն մենք դեռևս այդ չենք կարողանում անել»,-ասել է գեներալը։

Ըստ նրա, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող եվրոպական երկրներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները (կամուրջներ և թունելներ), ինչպես նաև երկաթուղային տեխնիկան, որպեսզի պահանջվող զինտեխնիկան արագ տեղ հասցնեն։

«Անհրաժեշտ է ստեղծել ռազմական շենգեն գոտի, որպեսզի զինվորական բեռները հատեն սահմանն այնպես արագ, ինչպես դա անում են խնձորներով բեռնված բեռնատարները»,-հավելել է Հոջեսը։