Ուկրաինան անցնում է հակահարձակման
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի ուղղություններով անցնում են հակահարձակման։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Պաշտպանական գիծը կապահովի ամեն ինչ, այդ թվում հակահարձակման գործողությունները, այդ պատճառով մենք մի քանի ուղղություններով անցնում ենք հակահարձակման։ Ռազմական գործողությունների էպիկենտրոնը մնալու է Արտեմովսկի ուղղությունը»-նշել է փոխնապարարը։