Ամերիկացի հետախույզը նշել է ուկրաինական բանակի հակահարձակման ուշացման պատճառը

Ուկրաինայի բանակի հակահարձակումն ուշանում է, քանի որ ռուսական բանակը հարվածներ է հասցնում այն վայրերին, որտեղ տեղի են ունենում կուտակումներ։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ ծովային հետևակի հետախույզ Սքոթ Ռիտերը։

«Ուկրաինական բանակի ցանկացած կուտակում միանգամից հայտնվում է ռուսական ինքնաթիռների, հրթիռների ու հրետանու հարվածների տակ»,-նշել է նա։

Հետախույզի խոսքերով, Ուկրաինայի ԶՈւ-ն չի կարողանում հակահարձակման համար հավաքել անհրաժեշք քանակությամբ զորք, քանի որ հզորությամբ գերազանցող ռուսական բանակը թույլ չի տալիս դա անել։

«Ռուսներն առավելություն ունեն թե՛ մարտերի ժամանակ, թե՛ կրակային հզորությամբ»,-եզրափակել է ամերիկացի հետախույզը։