ՔՊ-ն հերթ կկանգնի Վեհափառի աջը համբուրելու, եթե Փաշինյանը հրամայի
Եթե հանկարծ տեղի ունենա ինչ-որ մի շրջադարձ ու Նիկոլ Փաշինյանը դադարեցնի գրոհը եկեղեցու ու Վեհափառի դեմ և կարգադրի համբուրել Վեհափառի աջը, ապա Մայր աթոռում հերթեր են գոյանալու ու ՔՊ-ականները ծնկաչոք մեծարելու են Վեհափառ Հայրապետին, մոռանալով, որ նրան դեռևս մի քանի օր առաջ կոչում էին ավազանի անունով։
Բայց ուզում եմ կոչ անել նորաթուխ ՔՊ-ականներին՝ մի հետևեք ձեր հին գործընկերներին ու մի մտեք ծանր բեռի տակ, դուք դեռ երիտասարդ եք, մի ամբողջ կյանք ունեք ապրելու ու մի պայքարեք մի բանի դեմ, ինչը հավերժ է։ Վերջապես ոչ ոք հավերժ չէ, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ դուք, ո՛չ ես, ոչ մեկս հավերժ չէ։ Հավերժ չէ նաև Գարեգին Բ-ն, անպայման գալու է այն օրը, երբ հայ ժողովուրդը ունենալու է նոր Կաթողիկոս, քանի որ բոլորս ենք մահկանացու, անցողիկ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հավերժ է ու մնայուն։
Մանրամասները՝ տեսանյութում։