Փաշինյանը փորձում է խուսափել տնտեսական աղետից, որովհետև այն իր հերթին առաջացնելու է հանրային լայն դժգոհություն

Հեռախոսազրույցը Պուտինի հետ, Տոկաևին Հայաստան հրավիրելը փորձեր են Նիկոլ Փաշինյանի կողմից՝ խուսափելու այն տնտեսական աղետից, ինչի առաջ կանգնած ենք, որովհետև եվրոպական այցերը, ողջույնները, դրամաշնորհներն ավարտվեցին ու մենք կանգնեցինք իրականության առջև, իսկ իրականությունն այն է, որ ԵՄ շուկան մեր առջև դեռևս չի բացվում։

Բայց Նիկոլ Փաշինյանն իր սովորության համաձայն, փորձում է արտահանումների սահմանափակումները գցել տնտեսվարողների գրպանը։ Օրինակ, ես չեմ հավատում, որ երկրագնդում առհասարակ կա մի ուտելիք, որը Նիկոլ Փաշինյանի համար համով չէ ու նա հրաժարվում է այն ուտելուց։ Ինձ թվում է՝ ինչ հնարավոր է ծամել, Նիկոլ Փաշինյանը դա կուտի, հետևաբար այն, որ մեր ձկները համով չեն կամ որակյալ չեն, կեղծիք է, պարզապես փորձում է մեղավոր դարձնել արտադրողին։

Մանրամասները՝ տեսանյութում։