Փաշինյանի ընտրվելու դեպքում ոչ ոքի չի հետաքրքրի, թե ով է լինելու ՀՀ իշխանությունը 5 տարի հետո
Եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ապա այնքան կիմաստազրկի Հայաստան պետությունը, ամեն անգամ այնպիսի անդառնալի գործողություններ կանի, որ ինչ-որ շրջան հետո կարող է արդեն միևնույնը լինել, թե ով կլինի ՀՀ վարչապետը, որովհետև այն Հայաստանը՝ իր բովանդակությամբ, իր նպատակներով, իր իղձերով, 88-ի շարժումով, որ սիրել ու շարունակում ենք սիրել, ուղղակի չեն լինի, ուստի այս ընտրություններն ունեն գոյաբանական բնույթ։
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար փողոցի գեներացումը, մթնոլորտի փոփոխությունը, հանրային տաքացումը, քաղաքական իրավիճակի հասունացումը պետք է տեղի ունենա մինչև ընտրություններ, իսկ ընտրությունները լինեն վերջնակետը։
Մանրամասները՝ տեսանյութում։