Ո՞վ է մեղավոր, որ Փարիզում չկտրեցին Փաշինյանի խնձորը

Քանի որ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն աննորմալ շրջապտույտի մեջ է, բնականաբար երևույթներն էլ են աննորմալ։ Օրինակ՝ գինեկոլոգին կարող են հրավիրել Հանրային հեռուստաընկերություն և քննարկել Իրանում տեղի ունեցող պատերազմը, կամ կառույցը, որի հիմնական գործառույթը պետք է լիներ արտաքին հետախուզությունը, լծվել է Նիկոլ Փաշինյանի վերարտադրման գործընթացին, կամ երկրի ղեկավարը Փարիզի գագաթնաժողովի ժամանակ կարող է կրծելով ուտել խնձոր, որն ունի արարողակարգային բնույթ ու ուտելու ենթակա չէ, միաժամանակ դժգոհելով, որ այն կտրած չէ, կամ էլ գտնվելով Ստրասբուրգում, Իրանի պատերազմի ու Հայաստանում սպասվելիք ընտրությունների ֆոնին գրառում անել, որ վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերը միասին 120 միլիոն դիտում են ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։