Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8300-ը

Թուրքիայի հարավում երկուշաբթի տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5894-ի: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ֆուաթ Օքթայը նաև հայտնել է երկրաշարժի հետևանքով 34 810 վիրավորի մասին: Փլուզվել է 5775 շենք, 8000-ից ավելի մարդ փրկվել է փլատակներից:

Իր հերթին «Սպիտակ սաղավարտներ» խմբավորումը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» և գործում է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հայտարարել է 1220-ից ավելի զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբավորումը Twitter-ի իր էջում նշել է, որ այս թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնում են փլատակներում: