ԱՄՆ առաջին տիկնոջ և փոխնախագահի ամուսնու համբույրը ցնցել է ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կոնգրեսին դիմելու ամենամյա կոչի ժամանակ առաջին տիկնոջ՝ Ջիլ Բայդենի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնու համբույրը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել։

Քաղաքական գործիչներն ու հասարակ ամերիկացիները չեն կարողացել զսպել էմոցիաները և քննադատել են ԱՄՆ առաջնորդի տիկնոջ պահվածքը։

«Սա վերջին բանն էր, ինչն այսօր ակնկալում էի տեսնել»-խոստովանել է գործարար Քոլին Ռագը։

«Աստված իմ, ի՞նչ է այստեղ կատարվում»,-գրել է Հանրապետական կուսակցության անդամ Ջեսիկա Ալման։

«Ի՞նչ է, նա վերածվել է խնամակալի՞, պետք է վերջապես պահպանել սուբարդինացիան»-նշել է Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ՝ Մայքլ Բերժերոնը։

«Բացարձակ ոչ տեղին պահվածք նախագահի կնոջ կողմից։ Ոչ մի բարեվարքություն։ Ցանկանում եմ ջնջել այս ամենը հիշողությունից»-գրել են քաղաքացիները։