Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ, տուժածների թիվը հասնել 23 մլն-ի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Զոհերի թիվն այժմ կազմում է ավելի քան 5000 հոգի և շարունակում է աճել: Փրկարարները սառնամանիքի ու ձյան պայմաններում մանրակրկիտ ստուգում են փլվածքների կույտերը՝ ողջ մնացածներին գտնելու նպատակով:

Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Ադելհեիդ Մարշանգն իր հերթին հայտնել է, որ կազմակերպության գնահատականներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի: