Թուրքիայի Հաթայ նահանգում վիճակն աղետալի է․ քաղաքային հիվանդանոցը ևս փլուզվել է
Երկրաշարժիչ տուժած Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։
«Չնայած բոլոր նախազգուաշացոմներին՝ ժամանակին բռնեցին և սխալ հատվածում կառուցեցին թռիչքուղին»,– դժգոհում է թուրք օգտատերերից Օնուր Օզգեն։
Իսկ փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոստպիատալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։