Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ
Այս մասին ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ կոչ է արվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։