Մահացել է իր տունն Աղավնոյում այրած գորիսեցի Արման Հայրապետյանը

Մահացել է իր տունն Աղավնոյում այրած գորիսեցի Արման Հայրապետյանը։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Հիշեցնենք, որ Աղավնոն Ադրբեջանին հանձնելուց հետո իր տնից դուրս գալուց առաջ այրել էր այն։

Նա Արցախյան պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի ավագ եղբայրն է։