Հյուրանոցի շոգեբաղնիքում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդի դին

Այսօր ժամը 00։40-ի շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող «Joy» հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ։
Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, և նա շոգեբաղնիքում է եղել իր մի քանի ընկերների հետ, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը նա մահացել է։