Ապրիլ ամսին Ուկրաինայի բանակը կորցրել է ավելի քան 15 հազար զինծառայող

Ապրիլ ամսին Ուկրաինայի բանակը կորցրել է ավելի քան 15 հազար զինծառայող։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«ՌԴ Զինված ուժերը ռազմական ակտիվ գործողություններ են իրականացնում շփման գծի ողջ երկայնքով։ Չնայած արևմտյան երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող աննախադեպ օգնությանը, հակառակորդը կրում է զգալի կորուստներ։ Միայն անցած ամիս նրանք կորցրել են ավելի քան 15 հազար զինծառայող»-նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Ըստ Շոյգույի, ՌԴ Զինված ուժերը ապրիլ ամսին ոչնչացրել են հակառակորդի 8 ինքնաթիռ, 277 ԱԹՍ, 430 տանկ և այլ զրահամեքենա, 18 ռեակտիվ համազարկային կրակի կայաններ, 225 հրետանի և ականանետ։