Ադրբեջանում սամբոյի մարզիչը սպանել է 7-ամյա սանին
Ադրբեջանում ձյուդոյի և սամբոյի մարզիչ Մեհման Խալիլովը Սումգայիթի մարզադպրոցում ծեծելով սպանել է 7-ամյա սան Ֆարիդ Բակարովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեսագրությունից պարզ է դարձել, որ Խալիլովը ծեծում է տղային, քաշում նրա մազերից, ոտքերով հարվածում, գլխիվայր շուռ տալիս և ցնցում։ Արդյունքում 7-ամյա երեխան վզի կոտրվածք է ստացել և տեղափոխվել մանկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Ըստ տեղի լրատվամիջոցների, Խալիվովը կալանավորվել է