Լեհաստանն իր կազմում կընդունի այն, ինչ կմնա Ուկրաինայից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ՆԱՏՕ ընդգրկվելու համար «հստակ ազդակներ» ստանալու խոսքերը, նշել է, որ կան ազդակներ, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Լեհաստանն իր կազմում կընդունի այն, ինչ կմնա Ուկրաինայից։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը հասկանում է, որ չի կարող ընդգրվել ՆԱՏՕ-ի կազմում, քանի դեռ ընթանում են ռազմական գործողություններ, սակայն, ցանկանում է ստանալ «հստակ ազդակներ», որ Ուկրաինային կընդունեն դաշինքի կազմում՝ պատերազմի ավարտից հետո։

«Լեհաստանը ծրագրում է իր կազմում ընդունել Ուկրաինայի մնացորդները, ավելի հստակ ազդանշան չի լինում»,-իր տելեգրամ ալիքում գրել է Զախարովան։