Էրդողանը սրտի կաթված է տարել. ԶԼՄ-ները պնդում են, պաշտոնյաները՝ հերքում
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնիը հերքել է տարածվող այն լուրերը, ըստ որոնց՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Որոշ լրտավամիջոցներ տարածել են տեղեկություն այն մասին, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել, բայց այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Եվ նշել են, որ ապրիլի 27-ին Էրդողանն առցանց եղանակով կմասնակցի «Աքքույու ատոմակայանի առաջին վառելիքի բեռնման» արարողությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Էրդողանի առողջական վիճակի մասին լուրերին արձագանքել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ նշելով, որ որոշ օտարերկրյա լրատվամիջոցներում «անբարոյական կերպով սուտ լուրեր» են հրապարակվում Էրդողանի առողջության վերաբերյալ։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտարարել է, որ Էրդողանի առողջական վիճակը շատ լավ է, պարզապես նա թեթև մրսածություն է ունեցել։