Եվրոպական շուկաներ, նոր ներդրումներ և ռազմավարական գործընկերություններ
Երևանը հունիսի 9-ին կդառնա միջազգային գործարար երկխոսության հարթակ՝ հյուրընկալելով Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լեհաստանի բարձր մակարդակի գործարար պատվիրակություն՝ շուրջ 41 գործարարի մասնակցությամբ, որոնք ներկայացնում են ավելի քան 10 միլիարդ դոլար համախառն կապիտալ ունեցող ընկերություններ և բիզնես կառույցներ։
Համաժողովն անցկացվում է «Trump Route» միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնության շրջանակում, որի գլխավոր նպատակը Չինաստանն ու Եվրոպան կապող նոր առևտրային միջանցքների ձևավորումն է, Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնումը և եվրոպական շուկաներում հայկական արտադրանքի ներկայության մեծացումը։
Կազմակերպիչների խոսքով՝ այս տարվա այցն աննախադեպ է թե՛ մասշտաբով, թե՛ ներկայացված բիզնես շրջանակների ազդեցությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի խոշորագույն ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ, այդ թվում՝ Լեհաստանի Forbes 100-ի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններով։
Մանրամասները՝ տեսանյութում։