Բանավեճի չափանիշով՝ ՀՀ վարչապետը կլինի Հմայակ Հովհաննիսյանը
Սովորաբար ամենուր նախընտրական բանավեճերն անցնում են սուր, հատկապես, երբ մասնակցում են ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր ուժերը։ Նման բանավեճերի ժամանակ կարող են իրար վրա գոռալ, վիրավորել, սպառնալ, մատ թափ տալ և այլն։ Սակայն այդ ամենը կազմում է բանավեճի 30 տոկոսը, մնացյալում մարդիկ ականատես են լինում գաղափարների, ծրագրերի ու մոտեցումների ներկայացմանը։
Իսկ Հանրային հեռուստաընկերության երեկվա բանավեճում գաղափարների մատուցումը կազմում էր նույնիսկ 30 տոկոսից էլ պակաս, մնացյալն անհոդաբաշխ բղավոցներ էին, արա, այ տղա լեքսիկոնի շրջանակում։ Ու նման պայմաններում ի՞նչ պետք է հասկանար ընտրողը, ո՞նց կարող էր որոշել, թե ում տա նախապատվությունը։ Եթե միակ ցուցիչը բղավոցների բարձրությունն ու մատը թափ տալու ինտենսիվությունն էր, ապա հավանաբաւ ՀՀ հաջորդ վարչապետը կլինի Հմայակ Հովհաննիսյանը, քանի որ որքանով ես եմ հասցրել հետևել այդ «բանավեճին», նա գոռացողների առաջամարտիկներից էր։
Մանրամասները՝ տեսանյութում։