«Հայրենիք» կուսակցության նպատակը ոչ թե ԱԺ-ում խմբակցություն ունենալն է, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը
«Հայրենիք» կուսակցության նպատակը ոչ թե Ազգային ժողովում պարզապես խմբակցություն ունենալն է, այլ իշխանափոխության հասնելը։ Այդ մասին ֆիքսվել է դեռևս այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը, լինելով խմբակցության ղեկավար, վայր դրեց պատգամավորական մանդատը։ Եթե նպատակը լիներ ընդամենը խմբակցություն ունենալը, ապա Արթուր Վանեցյանը խմբակցության ղեկավար էր, ինչո՞ւ պետք է մանդատը վայր դներ, հետո նորից մասնակցեր ընտրություններին ու ունենար խմբակցություն, եթե արդյունքում հնարավոր է չլուծվի գլխավոր հարցը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Որպեսզի ընտրողների ձայները չմասնատվեն, «Հայրենիք» կուսակությունը հայտարարությամբ դուրս եկավ ընտրապայքարից, բայց ո’չ պայքարից, խոսքն ընդամենը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։