Կոմիտասյան պատվաստ․ Արտաշատի համար 5 դպրոցում տեղի է ունեցել կոմիտասյան երգերի համազգային նախագիծ

Օրերս Արտաշատի համար 5 դպրոցում տեղի է ունեցել կոմիտասյան երգերի համազգային նախագծի հերթական միջոցառումը, որի հեղինակը Արթուր Շահնազարյանն է։

Աշխարհում մոլեգնում է ազգային ինքնության դեմ ուղղված համաճարակը․ վիրուսը սպառնում է ազգային ինքնությանը։ Դրա դեմ կա հզոր միջոց՝ կոմիտասյան պատվաստը։

Սովորի’ր ոգեղեն կոմիտասյան երգերը և պատվաստվի՛ր։

Նախագծի հեղինակի խոսքով՝ «Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ արմատավորել ազգային ոգին և անաղարտ պահել ինքնությունը: Այդ նպատակի իրագործման ամենակարճ ճանապարհը կոմիտասյան երգի տարածումն է յուրաքանչյուր հայ ընտանիքում»:

Նշենք նաև, որ այս միջոցառումները պաբերական բնույթ ունեն, անց են կացվում Հայաստանի տարբեր դպրոցներում․ նախաձեռնող խումբը՝ Արթուր Շահնազարյանի գլխավորությամբ, այցելում են մի շարք դպրոցներ և մատաղ սերնդին ուսուցանում Կոմիտասի երգերը, ծանոթացնում նրա թողած ժառանգության հետ։