Արման ուրացողը պատմել է, որ կոմպրոմատերի տակ է, չի կարողանում դիմակայել իշխանության ճնշումներին

Ավստրիայում կայացած եպիսկոպոսաց հավաքի ժամանակ հոգևորականները իրենց հավատարմությունը հաստատեցին Եկեղեցուն և Կաթողիկոսին։ Այդ քայլով ի չիք դարձավ իշխանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը, թե «ներսում շատերն են իրենց աջակցում, բայց վախենում են միանալ բարենորոգման շարժմանը»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ղրիմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Աշուրյանը։

«Տիրադավներն ահաբեկման տակ են, պետական համակարգում աշխատող նրանց ընտանիքի անդամներին ճնշում են։ Արման ուրացողը պատմել է, որ կոմպրոմատների տակ է, չի կարողանում դիմակայել իշխանության ճնշումներին։ Ժամանակին ինքն էր բռնաճնշումներ իրականացնում այն հոգևորականների վրա, ովքեր ՔՊ-ի դեմ էին խոսում, ինձ արգելում էր լրատվականների հետ շփվել, սպառնում էր կարգալույծ անել», – մեկնաբանեց Տեր Զարեհ Աշուրյանը։

Նրա համոզմամբ, իշխանությունը ճահիճի մեջ է ընկել։

Մանրամասները՝ տեսանյութում։