Ժամանակին կարծեմ սիրում էին ասել՝ բանակը զինելու փոխարեն ոստիկանությունն են զինում
Ժամանակին, երբ ոստիկանության համար միջոցներ ու տեխնիկա էր ձեռք բերվում, այն ժամանակվա ընդդիմությունը (ներկայիս իշխանությունը) սիրում էր ամբոխահաճո այն թեզը, որ փոխանակ բանակը զինեն, ոստիկանությունն են զինում։
Իհարկե, նման մոտեցումն անթույլատրելի էր, քանի որ պետությունը պետք է զարգանա համաչափ։ Ինչ խոսք, պատերազմում գտնվող երկրում միջոցների զգալի մասը պետք է տրամադրվեն բանակին, բայց դա չի նշանակում, որ, օրինակ, ոստիկանները պետք է շրջեն ոտքով կամ խորհրդային արտադրության մեքենաներով։
Բայց դա էր ընդդիմության մոտեցումը ու․․․հիմա այդ օրերի ընդդիմությունը հանդիսանում է իշխանություն, ու ենթադրվում էր, որ պետք է գործեր իր նախկին մոտեցումներին համապատասխան։
Նկարում Տավուշի մարզային ոստիկանությունն է, որը համալրված է նոր Toyota ամենագնացներով, այն նույն ժամանակահատվածում, երբ զինվորները զուրկ են նորմալ կացարաններից։