Երբ ոմանք ողբերգական «զորանոց» են այցելում ուիքենդին, Փաշինյանը հավանաբար կգնա ամռան արձակուրդին

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղի «զորանոցում» տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին տեղեկանանալուն պես բարձրագույն իշխանությունը, տվյալ կառույցի թիվ 1 պատասխանատուն, այդ թվում՝ օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի անդամները պետք է անմիջապես մեկնեին դեպքի վայր։ Դա էր պահանջում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական պատասխանատվությունը։
Աշխատանքային ոչ մի օրակարգ, նախապես ծրագրավորված ոչ մի միջոցառում, անձնական որևէ զբաղվածություն չպետք է խանգարող հանգամանք լիներ՝ հաշվի առնելով տեղի ունեցածի ամբողջ ողբերգականությունը։
Սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն այլ պատկերացում չունեն քաղաքական, այլև բարոյական պատասխանատվության մասին։
Պատահարից միայն երկու օր անց՝ հունվարի 21-ն (շաբաթ), ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն այցելեց դեպքի վայր, իսկ այսօր՝ հունվարի 22-ին (կիրակի) ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը բարեհաճեցին այցելել նշված «զորանոց»։
Նման մոտեցումը անպատասխանատվության վերին աստիճանի դրսևորւմ է, սեփական մեղքի զրոյական գիտակցում ու նման է ուիքենդը քաղաքից դուրս անցկացնելուն։
Իսկ Նիկոլ Փաշինյանը հավանաբար տվյալ «զորանոց» կայցելի ամռան արձակուրդին։