Ինչո՞ւ էր ստում Սամվել Բաբայանը

Փետրվարի 13-ին մենք տեղեկացրել էինք, որ Սամվել Բաբայանը մեկնել է Արցախ, որտեղ քննարկվում է նրան Պետնախարար նշանակելու հնարավորությունը։ Yerevan Live-ի հրապարակած տեղեկությունը արժանացել է Ս.Բաբայանի բուռն արձագանքին։ Մարդը բոլոր հնարավոր կայքերով, ինչպես նաև ամեն օր հայտարարություններ տարածելով պնդում էր, իբր ինքը Երևանում է և որ մեր տեղեկությունները սուտ են։

Սակայն Ստեփանակերտից նոր լուրեր էին ստացվում, որ Բաբայանն իսկապես այնտեղ է և որ նա ակտիվ հանդիպումներ է անցկացնում Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ավելին, արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց Սամվել բաբայանի հետ իր հանդիպման մասին։

Իսկ երեկ Ս. Բաբայանն արդեն Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում էր։ Եվ, դատելով իր խոսքից, նրան ընդհանրապես չէր հուզում այն փաստը, որ ընդամենը օրեր առաջ օրական 10 հայտարարություն էր անում, իբր Արցախում չէ։ Հարց է առաջանում՝ ինչու՞ էր ստում Սամվել Բաբայանը։

Ի դեպ նշենք, որ Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բաբայանը երեկ քարոզում էր Ադրբեջանի հետ բանակցելու միջոցով ստեղծված խնդիրները լուծելու գաղափարը։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ Բաբայանի այս դիրքորոշումը հնչում է ճիշտ այն բանից հետո, երբ Ալիևը Մյունխենում հայտարարեց, որ պատրաստ է խոսել Արցախում ծնված գործիչների հետ, բայց ոչ Ռուբեն Վարդանյանի։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Արայիկ Հարությունյանը շուտով պաշտոնանկ կանի Վարդանյանին։