Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս չունի իրական իշխանություն
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի իրական իշխանություն, նրա միակ հենարանը իրավապահ մարմիններն են։ Նրա պաշտոնավորումը քաղաքականապես լեգիտիմ չէ, քանի որ չի վայելում հասարակության վստահությունը, միակ հնարավորությունն իր համար ոստիկանությանը բութ գործիքի նման օգտագործելն է։ Այս իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնում, պետք է հասցնել անել հնարավորինս, որպեսզի այդ կարճ ժամանակահատվածում Հայաստանը խուսափի անդառնալի կորուստներից։
Նիկոլ Փաշինյանն ունի 3 տարբերակ։ Կամ հեռանում է ինքնակամ, կամ դիմում է արյունահեղության, սակայն կրկին ստիպված հեռանում է, կամ էլ դիմում է արյունահեղության, բայց ցավալիորեն կարողանում է հաղթանակած դուրս գալ ու Հայաստանը թաղվում է տգետների, գաղափարազուրկների, անկենսագիրների ու հայրենազուրկների բռնապետության ճիրաններում, գումարած թուրք-ադրբեջանական գերիշխանությունը։
Այս պահից սկսած արդեն հասարակությունն է որոշողը, ցանկանո՞ւմ է հանդուրժել սրանց հետագա գոյությունը իշխանության ղեկին, թե ոչ, եթե ոչ, ապա իսկը միասնաբար գործելու ժամանակն է, որովհետև էլի եմ շեշտում, Նիկոլը Հայաստանում այլևս չունի իշխանություն։
Իսկ եթե որևէ ՔՊ-ական պատգամավոր կամ հենց Նիկոլ Փաշինյանը բարբաջի ժողովրդավարությունից կամ օրինական ընտրված իշխանություն լինելուց, նրանց աչքը կարելի է մտցնել Freedom House-ի կամ ԱՄՆ Պետդեպի վերջին զեկույցը, համաձայն որի, Հայաստանում մարդիկ ոստիկանության կողմից ենթարկվում են խոշտանգումների։
Կարեն Կարապետյան