Վիկտոր Մնացականյանը որոշել է Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջ անցնել իր մրցակցից
Այսօր Երևանի Կենտրոն շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին նկատել են Երևանի տարբեր հատվածներում, մասնավորապես Բաղրամյան, Պռոշյան փողոցներում, հոր ուղեկցությամբ ֆոտոսեսիա անելուց։
Հատկանշական է, որ Վիկտոր Մնացականյանը արդեն տևական ժամանակ է, ինչ համագործակցում է «Ապրելու Երկիր» կուսակցության հետ և ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, համարվում է ապագայում սպասվելիք Երևանի քաղաքապետի ընտրություններում տվյալ կուսակցության հավանական թեկնածուներից մեկը։ Ի դեպ իր հարցազրույցներից մեկում նա ոչ հաստատել էր, ոչ էլ հերքել էր այդ տեղեկությունը, այլ ընդամենը նշել էր, որ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանն իր ընկերներն են։
Քաղաքապետի ընտրություններում «Ապրելու Երկիր» կուսակցության թեկնածու է համարվում նաև Մանե Թանդիլյանը։ Հետևաբար, ընկերությունն ընկերություն, բայց արդեն իսկ լուսանկարվելու փաստից կարելի է եզրակացնել, որ մրցակցություն է սկսվել այդ կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվելու գործընթացում ու Վիկտոր Մնացականյանը որոշել է մեկ քայլ առաջ անցնել իր հնարավոր մրցակցից՝ Մանե Թանդիլյանից։
Ավելացնենք, որ Վիկտոր Մնացականյանը նկարվել է նաև Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցների ֆոնին, որի վրա պարզ նշված է, որ տեսանկարահանելն ու լուսանկարվելն արգելված է։