ՔՊ-ի քայլը ոչ թե քաղաքական որոշում էր՝ միտված Երևանի բարօրությանը, այլ սովորական աբիժնիկություն
Թեպետ Հայկ Մարությանը վերջնարդյունքում հնձեց այն, ինչ ցանել էր, երբ խելակորույս նետվեց Նիկոլ Փաշինյանի գիրկը ու հանրությանը բաժանեց սևերի ու սպիտակների, նախկինների հասցեին ոգևորված գոռալով․ «Ոնց եմ զզվում ձեզանից», մոռանալով որ իր այդ սքեթչերը նկարում ու անուն էր ձեռք բերում հենց նախկիններին պատկանող հեռուստաընկերություններով, բայց, այնուամենայնիվ, պատերազմից հետո չանցավ որոշակի կարմիր գծեր ու ամբողջովին չվերածվեց ալեն սիմոնյանի կամ վահագն ալեքսանյանի, ինչն էլ բնականաբար չէր կարող ներվել փոքրոգի իշխանական խմբակի կողմից։
Գրեթե անշեղորեն գործում է մի ոսկե կանոն․ որքան անձը կամ միավորը գաղափարազուրկ, անկենսագիր ու անհայրենիք է լինում, այդքան ճղճիմ է ու փոքրոգի։ Տվեք նրանց իշխանություն և աբիժնիկի հոգեբանությամբ կվերածվեն ամենաբիրտ բռնակալի։
Բնականաբար Հայկ Մարությանին մանդատից զրկելը պայմանավորված էր ոչ թե հանրային շահով, այլ սոսկ պատիժ էր իրենց նման ամբողջովին անհայրենիք չդառնալու համար, ու նաև զավեշտ է, երբ մանդատից զրկելու իրավունք է իրեն վերապահում մի անձ, որը չի ստացել երևանցիների վստահության քվե և քաղաքապետ է դարձել քրքաշ։