Ռուսաստանի պարտությունը Լեհաստանի գոյության իմաստն է․ վարչապետ Մորավեցկի

Վարշավան գոյություն ունի հանուն Մոսկվայի նկատմամբ հաղթանակի։ Այդ հաղթանակը Լեհաստանի կյանքի իմաստն է։ Այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի պարտությունը միաժամանակ հանդիսանում է ոչ միայն Լեհաստանի, այլև ամբողջ Եվրոպայի կյանքի իմաստը, այդ պատճառով էլ ինքը ողջունել է Ուկրաինային Leopard 2 տանկեր մատակարարելու Գերմանիայի որոշումը։

«Լավ է ուշ, քան երբեք»-հավելել է նա։