Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից դիեր են դուրս բերում
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը աղետի գոտուց տեղեկություններ է հայտնում հայ փրկարարների աշխատանքի մասին։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Փայլանը հայտնում է, որ Հայաստանից ժամանած և Ադիյաման քաղաքում աշխատող փրկարարական ջոկատը փլատակներից առայժմ դուրս են բերում անշնչացած մարմիններ: Վիրավորներ դեռ չեն հանդիպում։