Թուրքիայում նախնական տվյալներով մահացել է 912 մարդ, ևս 5385-ը վիրավոր են

Թուրքիայում նախնական տվյալներով մահացել է 912 մարդ, ևս 5385-ը վիրավոր են։

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նրա՝ այս երկրաշարժը 1939 թվականից ի վեր ամենահզորն էր։

Հիշեցնենք, որ այսօր Գրինվիչի ժամանակով 01:17-ին 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքից 27 կմ հեռավորության վրա, մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածքում:

Գրանցվել է նաև երկու հետցնցում՝ 6,4 և 6,7 մագնիտուդ հզորությամբ։