Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ դուրս է եկել Հայաստանից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ դուրս է եկել Հայաստանից։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե, նրանցից շատերը գնացել են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու», – նշեց նա։
Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ արեց մնալ Հայաստանում, քանի որ ըստ նրա, կառավարությունն ամեն ինչ անում է, որ աջակցի նրանց։