Այսօր ծնվել է Հենրիխ Մխիթարյանը

1989 թվականի հունվարի 21-ին ծնվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա այսօր դառնում է 34 տարեկան։

Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա»ակումբներում: Նա այժմ հանդես է գալիս իտալական «Ինտեր» ակումբում:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

Leave a Reply