Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ․ Խաչանովը կրկին աջակցություն է հայտնել Արցախին

Այսօր թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին։ Այս մասին փոխանցում է Armsport.am-ը։
Խաչանովը տեսախցիկի վրա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»)։ Հիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։